Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 45 դոլարից
Տնտեսություն
10:14 22/06/2017
Աշխարհ

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 45 դոլարից

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են։

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,07%-ով՝  կազմելով  42,50  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան  ֆյուչերսներն էլ նվազել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 44,77 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 45 դոլարից