Արմեն Մարտիրոսյան. Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին  փոխելու հարց չկա. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:30 23/06/2017
Հայաստան

Արմեն Մարտիրոսյան. Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»

Հունիսի 25-ին տեղի կունենա  «Ժառանգություն» կուսակցության  համագումարը:  Օրերս էլ տեղի է ունեցել  կուսակցության վարչության նիստը:  «Իրավունք»-ը կուսակցության  փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝  կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված: «Սովորական կարևոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»,-ասել է պարոն Մարտիրոսյանը:

«Իրավունք»-ի հարցին՝  «Ժառանգություն» կուսակցության  ղեկավարի  փոփոխության  հարցը  ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասել է. «Որևէ կուսակցության ղեկավարի  փոփոխության մասին չի քննարկվել»:

Հարցին՝ Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական  ուժ դառնալ:  Քանի քաղաքական ուժ է արձագանքել  Րաֆֆի հովհաննիսյանի կոչին, Մարտիրոսյանը պատասխանել է.  «Մենք կոչ չենք արել,  մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ,  ասում են՝ ճիշտ առաջարկ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Արմեն Մարտիրոսյան. Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»