Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան
Քաղաքական
14:44 23/06/2017
Հայաստան

Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան

«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների, ձևակերպված է»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»,- դիմելով կառավարության անդամներին ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց 2017-2022 թթ. կառավարության ծրագիրը: 

 

Placeholder
Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան