Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման
Քաղաքական
10:06 23/06/2017
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի մոտ ընկերուհի և խորհրդական Չխվե Սուն Սիլը, ով հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա դատարանի առաջ կանգնելու է նաև այլ մեղադրանքով:

Այս սկանդալի պատճառով երկրի խորհրդարանը իմպիչմենտ էր հայտնել նախագահ Պակ Կին Հեին, ում դեմ նույնպես կոռուպցիայի գործով մեղադրանքներ են առաջադրված:

Դատախազները պահաջնել են Չխվե Սուն Սիլի համար յոթ տարվա ազատազրկում. նա Պակ Կին Հեի հետ ունեցած կապն օգտագործել է այն բանի համար, որ իր աղջկան ընդունի համալսարան: Նաև, ըստ քննության, նա համալսարանի ղեկավարության վրա ճնշում է գործադրել, որպեսզի աղջկան գնահատեն այնպիսի աշխատանքների համար, որոնք նա երբեք չի կատարել, գնահատեն քննությունները, որոնք նա չի հանձնել:

Չխվե Սուն Սիլին նաև մեղադրում են նրանում, որ Պակ Կին Հեի իմացությամբ կաշառք է վերցրել մեծ ընկերություններից: Այդ մեղադրանքով դատարանը դեռևս որոշում չի  կայացրել:

Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման