Արցախը հյուրերի պակաս չունի. ՀԺ
Օրվա մամուլ
09:20 24/06/2017

Արցախը հյուրերի պակաս չունի. ՀԺ

Արցախի և Հայաստանի խոշոր հյուրանոցներն  այս ամռանն այցելուների պակաս չեն ունենա: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցից հայտնել են, որ այս պահին հյուրանոցը լի է հյուրերով,  բայց կարելի է նաև որոշ օրերի համար ազատ սենյակներ էլ գտնել: 

Ստեփանակերտի «Վալեքս գրուպ հոթելիս»  էլ փոխանցել են, որ, ընդհանուր առմամբ զբաղվածությունն այս տարի շատ է: «Հյուրեր ունենք և դրսից, և Հայաստանից: Նախորդ տարվա համեմատ այս տարի շատ են հյուրերը»,-ասել են հյուրանոցի ընդունարանից և փոխանցել, որ հուլիս և օգոստոս  ամիսների համար  համարների մեծ մասը նախապես  արդեն  պատվիրված են:

Արցախի մայրաքաղաքի  «Եվրոպա» հյուրանոցը  ետ չի մնում իր մրցակիցներից;  Այս հյուրանոցից նույնպես փոխանցել են, որ  հյուրերի պակաս չունեն:  «Եվրոպայի» հյուրերի հիմնական մասը  Ստեփանակերտ  գործնական այցելություն  կատարելու նպատակով են գալիս:

Placeholder
Արցախը հյուրերի պակաս չունի. ՀԺ