Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ
Մշակույթ
12:57 24/06/2017
Հայաստան

Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ու ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաև կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:

Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնը մեկնարկել է հունիսի 17-ին, կավարտվի այսօր: Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնն արդեն  դարձել է ավանդական` մեծանուն կոմպոզիտորի անվան շուրջը համախմբելով իր դաշնամուրային երաժշտության երկրպագուների մի մեծ բանակ:

 

Placeholder
Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ