Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել
Տնտեսություն
16:48 24/06/2017
Հայաստան

Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ  շինանյութերի արտադրության ծավալները:

Մասնավորապես, 2017  թվականի հունվար-ապրիլ  ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 19.7 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 62.7 տոննա ցեմենտ, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝  78.1 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի՝  չորս ամիսներին  33 տոկոսով նվազել են հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 42.8%-ով՝ գիպսային շաղախի, 33 տոկոսով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:

Դրան զուգահետ հունվար-ապիլին 13.3%-ով աճել է գաջի,  54.6%-ով՝ ապակյա տարաների,  2.8 անգամ՝  տուֆի, 72.5%-ով՝  ոչ հանքային շինանյութերի,  25.6%-ով՝  կրի արտադրության ծավալները:

Placeholder
Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել