Իվանկա Թրամփը ցուցմունք է տալու կոշիկների դիզայնի գողության գործով
Իրավունք
12:40 24/06/2017
Աշխարհ

Իվանկա Թրամփը ցուցմունք է տալու կոշիկների դիզայնի գողության գործով

ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը պետք է ցուցմունքներ տա կապված մեղադրանքների հետ, որ նրա IT Collection LLC ընկերությունը պատճենել է այլ բրենդի կոշիկների դիզայնը:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ համապատսախան որոշումը կայացրել է Նյու Յորքի դատարանը: Դատավորը չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ Իվանկա Թրամփը չափազանց զբաղված է և չի կարող պատասխանել հարցերի, քանի որ նա «բարձրաստիճան պետական պաշտոնյա է» Սպիտակ տանը: Դատավորը հաշվի է առել Իվանկայի զբաղվածությունը և համաձայնել, որ նա ցուցմունքներ տա Վաշինգտոնում, որտեղ ներկայումս բնակվում է, հարցաքննությունը տևելու է երկու ժամ: Դատարանի վճռով Իվանկան պետք է ցուցմունք տա մինչև հոկտեմբերի վերջ:

Իվանկա Թրամփի, նրա IT Collection LLC ընկերության, ինչպես նաև Marc Fisher Holdings կոշիկ արտադրողի դեմ  հայց է ներկայացրել իտալական  Aquazzura ընկերությունը, որը կարծում է, որ Իվանկան պատճենել է Wild Thing կոշիկը, որի արժեքը գրեթե 800 դոլար է: Aquazzura-ը պլագիատի նշաններ տեսել է Hettie մոդելում, որը վաճառվում է 150 դոլարով, որն արտադրվել է Իվանկա Թրամփի սեփական ապրանքանիշով:

Դատարան ներկայացված հայտարարության մեջ Իվանկա Թրամփը պնդում է, որ արդեն չի զբաղեցնում IT Collection LLC  ընկեության ղեկավարի պաշտոնը, քանի ԱՄՆ նախագահի օգնականն է, ամբողջությամբ այդ աշխատանքով է զբաղված:

Placeholder
Իվանկա Թրամփը ցուցմունք է տալու կոշիկների դիզայնի գողության գործով