«Արցախի ձայներ»-ը նոր բեմեր է նվաճում
Քաղաքական
13:00 26/06/2017
Հայաստան

«Արցախի ձայներ»-ը նոր բեմեր է նվաճում

««Արցախի ձայներ» երգչախումբն օրեցօր աշխարհի տարբեր երկրներում նոր բեմեր է նվաճում»,-այս մասին ասել է Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնակցել է  երգչախմբի՝ Գերմանիայի Քել քաղաքում տեղի ունեցած համերգին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, տվյալ համերգով մեկնարկ է տրվում «Արցախի ձայներ» համույթի հերթական եվրոպական շրջագայությանը, և այն բացառիկ հնարավորություն է ընձեռում օրվա հանդիսատեսին` ծանոթանալու երգչախմբի արվեստին և գնահատելու այն:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ երգչախմբի գործունեությունը կրկնակի նպատակի է ծառայում` համայն ճանաչման հասցնելու արցախահայ երգարվեստն ու մշակույթը, ինչպես նաև դրանց միջոցով լսելի դարձնելու հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու՝ Արցախի ժողովրդի կամքն ու իրավունքը:

 

Placeholder
«Արցախի ձայներ»-ը նոր բեմեր է նվաճում