ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը
Իրավունք
18:59 26/06/2017
Հայաստան

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նախարարության գերակա ծրագրերը և դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր  օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները: 

Դեսպանը կարևորել է  ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքն ու այդ համատեքստում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

 

Placeholder
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը