Բաչկովը պատրաստվում է  աշխարհի առաջնությանը
Սպորտ
14:40 27/06/2017
Հայաստան

Բաչկովը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

«Ոչ մի մենամարտ չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ յուրահատուկ են ինձ համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ):

Հիմա նա պատրաստվում է աշխարհի առաջնությանը, պրոֆեսիոնալ բռնցաքամարտ մտնելու որոշման իրականացումը կհետաձգվի:

«Աշխարհի առաջնությունից  դրական ակնկալիքներ ունեմ, գնալու ենք, որ հաղթենք»,-ասաց Բաչկովը:

Հաղթանակին մոտ գտնվող մարզիկին տարբեր առաջնություններում տարբեր գործոններ են խանգարել մեդալ նվաճել:

«Այս անգամ լավ մարզավիճակում էի, ուրախ եմ, որ մրցավարական կազմը արդար գտնվեց, դրա ու թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Բաչկովը պատրաստվում է աշխարհի առաջնությանը