Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ԱՄԷ-ի Շարջա քաղաքը հայտարարել է 2019-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի համաձայն, ընտրական հանձնաժողովը, որը կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցացիայի, Գրադարանային ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից, ընտրել է Շարջան՝ հաշվի առնմելով այդ քաղաքի չափազանց նորարարական ու ներառական բնույթը, հասարակությանն ուղղված միջոցառումների ծրագիրն ու ստեղծագործական առաջարկները:
«Ընթերցեք՝ դուք Շարջայում եք» կարգախոսով ծրագիրը բաժանված է մի քանի թեմաների՝ համերաշխություն, ընթերցանություն, ժառանգություն, գրքերի ու հրատարակչության հանդեպ հետաքրքրություն, երիտասարդություն։
Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցումը Շարջային տեղի է ունենալու 2019 թ. ապրիլի 236-ին:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Երևանն էր հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: