ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը
Քաղաքական
14:05 27/06/2017
Աշխարհ

ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը»  բանաձևը՝ 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ։

Բանաձևը ներկայացնում էր շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։

Նշենք, որ այս բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվում են փոփոխություններ։
Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։

Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։

Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե  ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։

Placeholder
ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը