Սամվել Բաբայանին 13-ի փոխարեն  առավելագույնը 11 տարի է սպառնում. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:30 27/06/2017
Հայաստան

Սամվել Բաբայանին 13-ի փոխարեն առավելագույնը 11 տարի է սպառնում. «Իրավունք»

«Իգլա»-ի գործով կալանավորված ՊԲ նախկին հրամանատար  Սամվել Բաբայանի գործով  նախաքննությունն ավարտվել է: Սակայն նախաքննության ընթացքում այս գործին  կցվել է մեկ այլ դրվագ,  որով Բաբայանը, բացի զենքի ապօրինի շրջանառությունից,  նաև մեղադրվում է փողերի լվացման մեջ:  Դրանից զատ, հանվել է մաքսանենգության հոդվածը:

«Իրավունք»-ի  հետ զրույցում  այս մասին Բաբայանի պաշտպան  Ավետիս Քալաշյանն ասել է. «Հանվել է մաքսանենգության հոդվածը, ինչը նշանակում է, որ Բաբայանը կապ չունի  զենքի ապօրինի  ներկրման հետ:  Մյուս մեղադրանքներից և ոչ մեկը  Սամվել Բաբայանը չի ընդունում: Այս պահին ուսումնասիրում եմ գործի նյութերը, որը բաղկացած է 10 հատորից:  Ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ»:

Թերթը նշել է, որ մեղադրանքի փոփոխությունից հետո  Սամվել Բաբայանին այժմ  առավելագույնը 13 տարվա փոխարեն սպառնում է 11 տարվա ազատազրկում:

 

Placeholder
Սամվել Բաբայանին 13-ի փոխարեն առավելագույնը 11 տարի է սպառնում. «Իրավունք»