Հովիկ Աբրահամյանի որդին միլիարդատեր է. ՀԺ
Օրվա մամուլ
09:25 27/06/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանի որդին միլիարդատեր է. ՀԺ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  որդին՝ Արգամ Աբրահամյանը  բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի  հանձնաժողով է ներկայացրել  իր ունեցվածքի և եկամուտների  հայտարարագիրը։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական  շինություն, երեք հողամաս։  Որպես շարժական գույք  Արգամ Աբրահամյանը  հայտարարագրել է Mercedes-Benz 55 S և Range Rover Sport տեսակի  մեկական ավտոմեքենա։  Արգամ Աբրահամյանը  հայտարարագրել է նաև  1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն  դրամ և 86 միլիոն դրմ արժողությամբ բաժնետոմսեր երեք տարբեր ընկերություններում:  Պատգամավոր ընտրվելու ժամանակ  Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար  դոլար և 45 հազար եվրո։

Պատգամավորի եկամուտները  գոյացել են վարձակալության դիմաց  ստացված վճարից  (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ)։ Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ  կազմել են 9.4 միլիոն դրամ»:

Placeholder
Հովիկ Աբրահամյանի որդին միլիարդատեր է. ՀԺ