Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի
Մշակույթ
20:19 26/06/2017
Հայաստան

Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 10-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային 13-րդ մրցույթի» երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել է դիպլոմի:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկացմամբ, «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթը» մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում և այս տարի նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին և իրականացվում է «Ռուսական բալետի տարվա», ինչպես նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված հանդիսությունների նախաշեմին:

Placeholder
Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի