Խաչատուր Սուքիասյանը  Գյումրիում շքեղ  հյուրանոց է բացել. ՀԺ
Օրվա մամուլ
09:18 28/06/2017
Հայաստան

Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը  Գյումրիում շքեղ  հյուրանոց է բացել:  «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գնվում է  Վարդանանց հրապարակում՝  Գայի և Աբովյան  փողոցների  խաչմերուկում:

«Որոշ ժամանակ դադարեցվել էր  Գյումրու Վարդանանց հրապարակից  Գայի փողոց երթևեկությունը:  Հյուրանոցի բացման համար  նույնիսկ նվագախումբ էր ժամանել: Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս  Աջապահյանը,  Շիրակի մարզպետ  Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե Զեյթունցյանը,  Գյումրու փոխքաղաքապետ  Վաղարշակ Մխիթարյանը:  Հյուրանոցը գտնվում է  Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ  շինությունը հյուրանոց  կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»,-հավելել է թերթը:

Placeholder
Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել. ՀԺ