Աթեշյանը պաշտոնանկ է արվել
Տարածաշրջան
17:00 28/06/2017
Հայաստան

Աթեշյանը պաշտոնանկ է արվել

Այսօր առավոտյան Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր ընդհանուր ժողովը արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին զրկել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից: «Ագօս» թերթի հետ զրույցում Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է 22 կողմ ձայնով: Որոշմանը դեմ են արտահայտվել խորհրդի 2 անդամներ:

Արամ Աթեշյանը մայիսի 24-ին Ստամբուլ էր հրավիրել նորընտիր տեղապահ Գարեգին Բեքչյանին, սակայն մինչև օրս չէր հրաժարվել Պատրիարքի փոխանորդի պաշտոնից:

Հունիսի 24-ին Աթեշյանի և Բեքչյանի միջև հանդիպում էր տեղի ունեցել, որի ժամանակ Աթեշյանը պաշտոնապես հայտարարել էր, որ մտադիր չէ  փոխանորդի պաշտոնից հրաժավել:

 

Placeholder
Աթեշյանը պաշտոնանկ է արվել