Արցախի նախագահ. Մեր երկրի ամենամեծ հարստությունը ժողովրդի անսպառ մտավոր ներուժն է
Քաղաքական
11:00 28/06/2017
Աշխարհ

Արցախի նախագահ. Մեր երկրի ամենամեծ հարստությունը ժողովրդի անսպառ մտավոր ներուժն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ և հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, երկրի ղեկավարը կարևոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության և կրթության ոլորտը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում, հավելելով, որ ինչպես ռազմավարական կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում ևս Արցախը զգում է Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը:
 

Placeholder
Արցախի նախագահ. Մեր երկրի ամենամեծ հարստությունը ժողովրդի անսպառ մտավոր ներուժն է