2016-ին տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ
Տնտեսություն
17:59 29/06/2017
Հայաստան

2016-ին տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ

Նախորդ տարի սոցիալական ոլորտին հատկացած միջոցները կազմել են պետական բյուջեի 27 տոկոսից ավելին: 2016-ին 367 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ շուրջ 360 միլիարդ դրամից 350 միլիարդը դրամական վճարումների տեսքով տրանսֆերտներն են բնակչությանը՝ կենսաթոշակներ, նպաստներ, պատվովճարներ, պարգևավճարներ և այլն: Այսինքն, նախարարի խոսքով, ոլորտին հատկացված  միջոցների  95-96 տոկոսը սոցիալական տրանսֆերնետներն են, որոնք տրամադրվում են 1 միլիոն 200 հազար քաղաքացու:

Ա. Ասատրյանն ասաց, որ 2016 թվականին աշխատանքի և զբաղվածության ոլորտին  հատկացվել է  2 միլիարդ դրամ: Ներկայացված տվյալների համաձայն, 2016 թվականի ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկվել է 13 հազար անձ, դիտակվող ժամանակահատվածում տարածքային կենտրոնների  միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող  17 հազար 470 անձ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված դարձած անձանց թիվն  աճել է 17 տոկոսով:

 

Placeholder
2016-ին տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ