ԱԱԽ քարտուղարի պարտականությունները  իրականացնում է ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավարը. ՀԺ
Օրվա մամուլ
09:14 29/06/2017

ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը. ՀԺ

Յուրի Խաչատուրովի՝  Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպություն տեղափոխվելուց  հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները  իրականացնում է ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

 Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  ասել է  նախագահի աշխատակազմի ԱԱԽ քարտուղարության  ղեկավար Արամ Թանանյանը:  ԱԱԽ քարտուղարի մակարդակով  հանդիպումներն անցկացնում է  հենց Արմեն Գևորգյանը:

«Կա նախագահի կողմից հաստատված  ծրագիր, մենք հենց 2014-ին ենք այդ ծրագրով  առաջնորդվել և  2015-ին, 2015-ի կեսերին էլ, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել: Արմեն Գևորգյանը եկավ, ստանձնեց քարտուղարի պարտականությունները, հետո եկավ պարոն Խաչատուրովը, ապա գնաց:  Մենք ծրագրով աշխատում ենք:  Ազգային, միջազգային միջոցառումները  խստագույնս կատարվում են ըստ պլանի»,-ասել է Թանանյանը՝ նշելով, որ  ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցերին, թե այս փուլում ովքեր են ԱԱԽՔ-ի  թեկնածուները, եթե կան այդպիսիք:

Placeholder
ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը. ՀԺ