Շավարշ Քոչարյան. Ռուսաստանից ավելորդ սպասելիքներ պետք է չունենանք
Քաղաքական
12:12 29/06/2017
Հայաստան

Շավարշ Քոչարյան. Ռուսաստանից ավելորդ սպասելիքներ պետք է չունենանք

«Անվտանգության հարցերում առաջին հերթին մեր հույսը պետք է դնենք մեր ուժի վրա»,-այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հերթական անգամ զենք վաճառելու մասին հարցին:

Քոչարյանն ընդգծեց, որ պետք է չունենանք ավելորդ սպասելիքներ:

«Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներ պետք է չունենալ: Դա իրականություն է: Մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ և պարզ է: Բազմիցս դա արտահայտվել է, նաև ամենաբարձր մակարդակում: Բայց, այնուամենայնիվ, դա է իրողությունը: Եվ ելնելով այդ իրողությունից մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների նկատմամբ»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Placeholder