Հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության մի քանի շրջաններում կգրանցվի +40 աստիճան
Հասարակություն
14:45 30/06/2017
Հայաստան

Հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության մի քանի շրջաններում կգրանցվի +40 աստիճան

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝  3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը կգրանցվի +36 աստիճան տաքություն: Ըստ ԱԻՆ-ի, հուլիսի 4-ի և 5-ի ցերեկը Երևանում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում ու Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +40-ի:

Նախարարությունը կանխատեսում է ներկայացրել հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վերաբերյալ: Դիտված եղանակային պայմաններից ելնելով՝ հացահատիկային մշակաբույսերի 2017թ. միջին հանրապետական բերքատվությունը ցողունակալման փուլում մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 22ց, գարնանացան գարի՝ 15ց, բոլոր հացահատիկայիններ՝ 18ց:

Placeholder
Հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության մի քանի շրջաններում կգրանցվի +40 աստիճան