Առողջապահության ոլորտի աշխատակիցները խուճապի մեջ են. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:23 30/06/2017
Հայաստան

Առողջապահության ոլորտի աշխատակիցները խուճապի մեջ են. «Հրապարակ»

Առողջապահության ոլորտում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները խուճապ են առաջացրել ոլորտում աշխատողների շրջանում։ Նրանք կարող են գործազուրկների շարքերը համալրել։  Տեղեկությունների համաձայն, պետք է միավորվեն Երևանում գործող հակահամաճարակային չորս ծառայությունները։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Թերթի փոխանցմամբ՝ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատել է, որ երկուսը մեկում են միավորվելու, կրճատումների մասին այլ մանրամասներ չի ասել, փոխարենը, ըստ թերթի, նախարարը վստահեցրել է, որ կրճատումներ չեն լինելու։ Օպտիմալացման շրջանում նաև 2 հոգեբուժարան կմիավորվի՝ Նորքի և Նուբարաշենի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Առողջապահության ոլորտի աշխատակիցները խուճապի մեջ են. «Հրապարակ»