Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում
Կրթություն, գիտություն
15:52 30/06/2017
Հայաստան

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել  է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։

ՈԱԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հյտնում են, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը  մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։  ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։

Թոփչյանը ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։

Placeholder
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում