Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աննա Մելիքյանն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է չին ռեժիսոր Լյան Ցյաոյի «Սրածայր իբիս» ֆիլմը: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆիկրետ Ռեյհանը «Դեղին շոգ» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի մրցանակին արժանացել է ավստրիացի Վերենա Ալտենբերգերը, լավագույն դերասան՝ Սոն Հեն Չուն:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել նորվեգական «Շտապ օգնություն» -ը: «Դոկումենտալ կինո» անվանակարգում մրցանակը ստացել է Ժան Ստեֆան Բրոնի «Օպերա» ֆիլմը:
tvc.ru -ի հաղորդմամբ, այս տարի փառատոնի շրջանակում առաջին անգամ հանձնվել է հատուկ մրցանակ «Կինոարվեստում Մոսկվայի կերպարը ստեղծելու համար»: Մրցանակի է արժանացել Աննա Մելքյանի «Սիրո մասին», Անդրեյ Զայցևի «14+», Ռոման Պրիգունովի « Духless 2» ֆիլմերը: Առաջին տեղի համար մրցանակը կազմել է 50 միլիոն ռուբլի, երկրորդ՝ 30 միլիոն, երրորդ՝ 20 միլիոն: