Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարիզում ձերբակալված հայը փորձել է վրեժ լուծել իսլամիստների իրականացրած հարձակումների համար
Փարիզի Կրետեյ շրջանում մի մարդ փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ կանգնած մարդկանց: Նա ձերբակալվել է: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ոստիկանության հաղորդմամբ, միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Հարձակման շարժառիթները դեռևս հայտնի չեն:
Parisien թերթը հայտնում է, որ կասկածյալը հայկական ծագում ունի, հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար:
Ֆրանսիայում 2015 թ. Փարիզում հարձակումից հետո գործում է արտակարգ դրության ռեժիմ: Չնայած ուժեղացված անվտանգության, ֆրանսիական իշխանություններին չի հաջողվել կանխել մի քանի լուրջ ահաբեկչություններ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: