Անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ. Էդվարդ Նալբանդյան
Քաղաքական
13:20 30/06/2017
Հայաստան

Անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ. Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ:

Նախարարի խոսքերով՝ այդ մասին նշված է Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում:

«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա հստակ ֆիքսված է, և առանց դրա՝ որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց Արցախի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Placeholder
Անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ. Էդվարդ Նալբանդյան