Մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները
Տնտեսություն
16:40 30/06/2017
Հայաստան

Մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը այսօրվանից մեկնարկել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

ՔԱԳՎ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև  Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով:
 

Placeholder
Մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները