Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
Քաղաքական
19:15 30/06/2017
Տարածաշրջան

Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ

Բաքվում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղ այցելել է որպես զբոսաշրջիկ և ոչ թե չճանաչված ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպելու նպատակով»: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Ես բլոգեր եմ և որպես զբոսաշրջիկ երկու անգամ այցելել եմ Ղարաբաղ: Բոլոր ծախսերը ինքս եմ հոգացել: Երբ գնացել եմ Ղարաբաղ, ուղերձ չեմ ուղղել ադրբեջանական կողմին: Ես գիշել եմ հյուրանոցներումում, հիմա դրանց անունները չեմ հիշում: Գտնվելով այնտեղ՝ չեմ հանդիպել հայկական կողմի ղեկավարությունից որևէ մեկի հետ, հոդվածները գրել եմ ինտերնետի միջոցով»,-հայտարարել է նա:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են իրենց պետության շահերի դեմ ուղղված կոչի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար, ինչի համար սպառնում է  ազատազրկում համապատասխանաբար 8 և 5 տարի:
 

Placeholder
Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ