Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլից ժամանած երիտասարդ կին
Իրավունք
10:00 30/06/2017
Աշխարհ

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլից ժամանած երիտասարդ կին

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները «Հիթրոու» օդանավակայանում  ձերբակալել են երիտասարդ կնոջ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարությունը տեղադրված է Լոնդոնի ոստիկանության կայքում:

Լոնդոնի 21-ամյա բնակիչը ժամանել է Ստամբուլից: Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունքներից մեկը: Հաղորդվում է, որ ձերբակալված աղջիկը կապ ունի Սիրիայում իրադարձությունների հետ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իրավապահները Լոնդոնի հյուսիսում երկու հասցեում հետախուզում են իրականացրել:

Placeholder
Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլից ժամանած երիտասարդ կին