Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվում. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 01/07/2017
Հայաստան

Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվում. ՀԺ

ՌԴ Տամբովի մարզի N3 քրեակատարողական  հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի  Հրաչյա Հարությունյանի  արտահանձնումը  կազմակերպելու հարցով  ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է  ոստիկանության 6-րդ վարչության: Այս մասին Հրաչյա Հարությունյանի աներոջը՝  Վիկտոր Մարտիրոսյանին փոխանցել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  Մարտիրոսյանն ասել է, որ  դեռ Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ  չեն նշվել:

«Ասում են, որ 10 օրվա մեջ Հրաչյային կտեղափոխեն,  մենք էլ, Հրաչյան էլ դեռ սպասում ենք»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա փոխանցել է, որ Հարությունյանի առողջական վիճակում  դրական փոփոխություններ չկան,  նրան պարբերաբար ցավազրկում են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվում. ՀԺ