Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը
Օրվա թեմա
09:30 01/07/2017
Հայաստան

Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը

Հուլիսի 1-ից մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը:  

«ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից»,-նշում են ՊՆ-ից::

2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Placeholder
Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը