Զավեշտ՝ ԱԺ-ում. ԲՀԿ-ական պատգամավորը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:07 01/07/2017
Հայաստան

Զավեշտ՝ ԱԺ-ում. ԲՀԿ-ական պատգամավորը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։

«Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի  հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա»,-հավելել է թերթը։

Placeholder
Զավեշտ՝ ԱԺ-ում. ԲՀԿ-ական պատգամավորը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ. «Հրապարակ»