Հայաստանցիները չեն հավատում,  որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
Սպորտ
11:47 01/07/2017
Հայաստան

Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ

Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր ամուսնության վերաբերյալ։

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ մինչև 2018 թվականի վերջ ամուսնության հավանականությունը գնահատվում է 12  գործակցով։ Խաղադրույքներն այն բանի համար, որ հարսանիք չի կայանա ընդունվում է 1.01 գործակցով։

Երկրպագուների ու բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի հարաբերությունների նկատմամբ սկսվել է մոդելի՝ Հայաստան այցից հետո։

Դատելով խաղադրույքների գործակիցներից՝  կարելի է ասել, որ հայաստանցիները չեն հավատում, որ նրանք կամուսնանան։

Placeholder
Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ