Հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները 18.2%-ով աճել են
Տնտեսություն
15:16 01/07/2017
Հայաստան

Հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները 18.2%-ով աճել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-մայիսին  Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18.2%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 8 մլն 304.4 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-մայիսին՝ 9 մլն 815.3  հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 15.4%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
Հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները 18.2%-ով աճել են