Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք
Կրթություն, գիտություն
11:51 03/07/2017
Հայաստան

Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք

«Եթե կեղծ դիպլոմներ ու վկայականներ տրամադրող ՍՊԸ-ներն այդպես են վերաբերում կրթությանը, ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա հիշեցրեց, որ կան քրեական գործեր, դրանց հիման վրա քայլեր կարվեն:Միաժամանակ նախարարը կարևորեց բժշկական համալսարանի դոմինանտ մասնագիտությունների այլընտրանք ստեղծելը:

«Մենք պետք է այլընտրանքի իրավունքը տանք, որ իրենք մոնոպոլ չդառնան: Բժշկական մոնոպոլիան մասնավորով է ապահովում,  քանի որ նման խնդիր ունենք, պետք է պահանջենք խստագույն հավատարմագրման պայմաններ բժշկական մասնագիտությունների համար»,-ասաց նախարարը:

Նախարարն այսօր ԱԺ-ում էր՝ ներկայացնելու նախարարության անցած տարվա կատարողականը:

Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնել էր Իսրայելի առողջապահության նախարարությունը: Այդ գերատեսչությունը դիմել էր իրավապահ մարմիններին՝ Հայաստանում ատամնաբույժի մասնագիտություն ստացածների խնդրով:

Placeholder
Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք