Նախարար. Այսօրվա կրթական որակով չենք կարող դիմագրավել մարտահրավերներին
Կրթություն, գիտություն
12:27 03/07/2017
Հայաստան

Նախարար. Այսօրվա կրթական որակով չենք կարող դիմագրավել մարտահրավերներին

«Մենք կրթական որակի շատ մեծ պրոբլեմ ունենք։ Այսօրվա կրթական որակով, որը միջին է, չենք կարող դիմագրավել այդ մարտահրավերներին, եթե չարձանագրենք շատ բարձր արդյունքներ»,-ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է դասագրքերի խնդրին, Մկրտչյանն ասաց՝ խորհրդային տարիներին դրանք գրվում էին Մոսկվայում, այսինքն՝ դասագրքեր գրելու դպրոց չունենք: Բացի այդ, մասնագետների ու գիտնականների առաջ բարդ խնդիր է  դրված՝ խորհրդային միության տարիների համեմատ օրինակ, ֆիզիկա առարկա դասաժամերի թիվը կրկնակի նվազել է, իսկ նյութը չի կրճատվել:

Նախարարի խոսքով, հիմա ցանկանում են ունենալ դասագիրք գրող մասնագետներ, մտածում են բացը լրացնել եվրոպացի մասնագետների օգնությամբ։

Երկրորդ տարբերակով, բնական գիտությունների դասագրքերը կարելի է ադապտացնել, լիցենզիաներով ներմուծել երկիր:

«Այստեղ այլ խնդիր է առաջ գալիս՝ այդ դասագրքերով ուսուցում կատարող մասնագետների: Դրա համար էլ ուսուցիչների վերապատրաստում պետք է իրականացնել»,-ասաց նա:

Placeholder
Նախարար. Այսօրվա կրթական որակով չենք կարող դիմագրավել մարտահրավերներին