Իգնատի Առաքելյան. Մեր նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն
Տնտեսություն
17:58 03/07/2017
Հայաստան

Իգնատի Առաքելյան. Մեր նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն

«Որպես գյուղատնտեսության նախարար ես այն կարծիքին եմ, որ հողերը պետք է օգտագործել: Ինչքան շատ, այնքան լավ: Դրա արդյունքում և արդյունավետությունը կբարձրանա, և առաջարկը կշատանա, և գինը կնվազի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով առաջարկվում  է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների հողերը վաճառել:

Նախարարի խոսքով, այսօր շատ հողեր չեն օգտագործվում, պատճառները վերլուծելուց հետո մտածում են լուծումներ տալու մասին:

«Հիմա որ դեպքում ոնց կստացվի՝ չգիտեմ, բայց մեր  նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն նպատակային, ոչ թե մնան անգործ»,-ասաց նախարարը:

Placeholder
Իգնատի Առաքելյան. Մեր նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն