Օպերայում  աշխատում է շուրջ 600 մարդ, ուստի կրճատումներն անխուսափելի են. նախարար
Մշակույթ
14:40 03/07/2017
Հայաստան

Օպերայում աշխատում է շուրջ 600 մարդ, ուստի կրճատումներն անխուսափելի են. նախարար

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ կլինեն։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նրա խոսքերով՝ այսօր օպերայում աշխատում է շուրջ 600 մարդ։

«Առայժմ 10 հոգու ենք ծանուցագիր ուղարկել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ուռճացված աշխատակազմ է, ուստի կրճատումներ պետք է արվեն: 

Նշենք, որ օպերային թատրոնում վերջերս տեղի են ունեցել կրճատումներ,  583 աշխատակցից 10-ը կրճատվել է՝ վարչական աշխատակազմից:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին  Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չկայացավ, քանի որ նվագախումբը դուրս չեկավ բեմ:

Արմեն Ամիրյանի խոսքերով՝ մեղավորները պատժվել են և օպերայում շարունակվում է բնականոն աշխատանքը:

Placeholder
Օպերայում աշխատում է շուրջ 600 մարդ, ուստի կրճատումներն անխուսափելի են. նախարար