ԿԳ նախարար. Պետությունը պատասխան է տալիս ինչ-որ մեկի հանցանքի համար
Կրթություն, գիտություն
15:01 03/07/2017
Հայաստան

ԿԳ նախարար. Պետությունը պատասխան է տալիս ինչ-որ մեկի հանցանքի համար

«Որևէ մեկն իրավունք չունի Հաաստանի հեղինակության հետ խաղալ, կրթության որակը դնել հարցականի տակ՝ իր ընթացիկ խնդիրները լուծելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարուցված քրեական գործերի ընթացքին ասաց Լ. Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների:

Նախարարը շեշտեց, եթե այդ բուհերը քիչ ուսանողներ ունեն, ապա թող մտածեն իրենց պոտենցիալն ուժեղացնելու և միավորվելու մասին, ոչ թե գնան այդ անընդունելի ճանապարհով:

«Եթե ապացուցվի, որ բուհի ռեկտորը վաճառում է դիպլոմ, ապա այդ բուհի լիցենզիան պետք է վերցվի»,-ասաց ԿԳ նախարարը, ավելացնելով, որ պետական բուհերի պարագայում լուրջ վերահսկողություն կա:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ պետական նմուշի դիպլոմի վերացումն է, պետք է լինեն հավատարմագրված մասնավոր բուհեր:

«Իսկապես այս դեպքում պետությունը պատասխան է  տալիս ինչ-որ մեկի հանցանքի համար»,-ասաց նա:

Անդրադառնալով իսրայելական կողմի հետ ծագած խնդրին, Մկրտչյանն ասաց, որ  խնդրել են տրամադրել բուհերի անուններ,  այս պահին դեռ տվյալներ չեն ստացել:

 

Placeholder