Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիարբեքիրի Լիջե շրջանում սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, ՏԻՄ ղեկավար Օրհան Մերջանի վրա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մերջանը մահացել է անհայտ անձի կողմից հրազենային վիրավորում ստանալուց հետո հիվանդանոցի ճանապարհին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ սպանության հետևում կանգնած է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK): Սակայն վերջինիս կողմից որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական հայտարարություն չի եղել Մերջանի սպանության պատասխանատվությունը ստանձնելու մասին:
Նշվում է նաև, որ տեղի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել սպանությունը կազմակերպածներին և իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ: