«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը»  դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ. ՏՄՊՊՀ
Տնտեսություն
11:50 04/07/2017
Հայաստան

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը» դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ. ՏՄՊՊՀ

Հանձնաժողովը շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի»  կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների շահերին:

Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որ տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին  համապատասխան, գովազդվող ապրանքի վերաբերյալ ապառողին տրամադրել միայն ամբողջական, հավաստի և լիարժեք տեղեկատվություն՝ առանց վնասելու մրցակիցների շահերին: 

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի»  գովազդում սպառողներին տեղեկացվում է, որ իրենց «արտադրանքի համն անկրկնելի է և սպառողները պարզապես այլընտրանք չունեն, քանի որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել»: Տնտեսվարողները պետք է զերծ մնան գովազդում գերադրական աստիճան արտահայտող բառերի  օգտագործումից:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար  ««Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

 

Placeholder
«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը» դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ. ՏՄՊՊՀ