Գյումրու  բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին. ՀԺ
Օրվա մամուլ
09:17 04/07/2017
Հայաստան

Գյումրու բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին. ՀԺ

Գյումրու  բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին: Թոշակառուները վաղ առավոտից  սպասում էին իրենց  թոշակներին, սակայն այն չկար ու չկար:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության  սոցիալական ապահովության  պետական ծառայությունը  պաշտոնական հայտարարություն է տարածել, որ հուլիս ամսվա կենսաթոշակների բաշխումը  սկսվելու է ընթացիկ  ամսվա  4-ից՝ այսօրվանից:

Կենսաթոշակները թոշակառուների հաշվեհամարներին սովորաբար լինում էին յուրաքանչյուր  ամսվա  2-ին կամ 3-ին,  հավանաբար հուլիսի 1-ին և 2-ին  ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝  այն այս ամիս փոխանցվել է 4-ից:  Սակայն գյումրեցիները համառորեն սպասում էին  բանկոմատների հարակից վայրերում:

Վերջիններս «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  ասել էին, որ իրենց  միակ եկամուտի աղբյուրը  ծերության թոշակն է,  որի մեկ օր ուշացումը  մեծ խնդիրներ է առաջացնում իրենց համար:  Գյումրու անկախության հրապարակում,  Ռիժկովի ճեմափողոցում թոշակառուները գրավել էին  բանկոմատները, նրանք նույնիսկ վիճաբանությունների մեջ էին մտել այն քաղաքացիների հետ,  ովքեր բանկոմատից փորձում էին գումար հանել: Թոշակառուներին թվում էր, թե նրանք թոշակ են ստանում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Գյումրու բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին. ՀԺ