Բուհ-երն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. ՀԺ
Օրվա մամուլ
09:24 05/07/2017
Հայաստան

Բուհ-երն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. ՀԺ

Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ  դրական չեն արձագանքում  կամ ընդհանրապես չեն շտապում  արձագանքել կրթության և  գիտության նախարարի շրջաբերականին և ասել թե ինչպես են մտադիր վարվել  վարչական ապարատի ու մասնավորապես  մեծ թվով պրոտռեկտորների հետ:  Նախարար Լևոն Մկրտչյանն ԱԺ-ում նախօրեին  ասել էր, որ  շրջաբերական նամակով դիմել է  բոլոր համալսարանների  ռեկտորներին և  առաջարկել վերանայել վարչական ապարատը:

«Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը  5 պրոռեկտոր ունենալ»,-ասել է նա:...

Տնտեսագիտական, ինչպես նաև  Երևանի պետական բժշկական  համալսարանից, որտեղ  հնգական պրոռեկտորներ կան,  թերթը փորձել  է պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա  ընթացքում այդպես էլ պատասխան  չի ստացվել:

Իսկ բժշկական համալսարանից ստացված  պատասխանից պարզ է դարձել, որ  պրոռեկտորների թիվը չի փոփոխվի:  Բուհի լրատվական ծառայությունից ասել են, որ  2016-2017թթ. Բյուջեով  նախատեսված է եղել պրոռեկտորների 6 հաստիք՝ ուսումնական, գիտական, կլինիկական,  հետբուհական, միջազգային,  ֆինանսատնտեսական գծով:  2017-2018թթ բյուջեով  հաստիքների քանակը պահպանվել է,  պարզապես ֆինանսատնտեսական գծով  պրոռեկտորի փոխարեն  հաստատությունը կունենա  պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական  գծով պրոռեկտորների  գործառույթները  կստանձնի աշխատակազմի ղեկավարը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Բուհ-երն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. ՀԺ