Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը
Տնտեսություն
13:13 05/07/2017
Հայաստան

Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը

«Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ»,-այս մասին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Իրանցիները նշել են, որ իրենց նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության  ոլորտում  կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով  գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին  ուսումնասիրել նաև  այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի  նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո»  ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի  հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Placeholder
Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը