Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
Տնտեսություն
11:28 06/07/2017
Հայաստան

Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար

Ռուսաստանից Հայաստանը ստանում է տրանսֆերտներ, որոնք կազմում են երկիր ընդհանուր ներհոսող տրանսֆերտների շուրջ 80 տոկոսը: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը ներկայացնելիս` ասաց հիմնական զեկուցող  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով,  2014 թվականի կեսերից, երբ Ռուսաստանի նկատմամբ  սանկցիաներ են կիրառվել, Ռուսաստանում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում:

«Սրա արդյունքում տրանսֆերտները, եթե երեք տարին մենք կուտակային նշենք, անկում են ապրել  շուրջ 38,4 տոկոսով: Անվանական առումով 830 միլիոն դոլարի կարգի է»,-ասաց նախարարը:

 

 

Placeholder
Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար