Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 06/07/2017

Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ. «Հրապարակ»

Հուլիսի 11-ին Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ, կազմում կընդգրկվեն ԱԺ մշտական հանձնաժողովների բոլոր նախագահները, խմբակցության ղեկավարները և մի խումբ պատգամավորներ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Նպատակն Արցախի խորհրդարանի հետ աշխատանքների, համագործակցության ներդաշնակեցումն է, ինչպես նաև՝ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքի հետ կապված հարցեր։

Մասնավորապես, միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի վերաբերյալ հարցերի բարձրաձայնման վերաբերյալ  դիրքորոշումների համաձայնեցում և այլն։

Placeholder
Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ. «Հրապարակ»