Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:17 06/07/2017
Հայաստան

Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։

Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։

Արսենյանի խոսնակ Շուշան Դանիելյանը թերթին տեղելացրել է, որ նախկին պատգամավորը երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր։

Placeholder
Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»