Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ
Սպորտ
18:57 06/07/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք Grand Chess Tour մրցաշարի փուլին:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ից 12-ը Սենթ Լուիսում 10 գրոսմայստերների`  Լևոն Արոնյանի (Հայաստան), Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի  (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինի, Յան Նեպոմնյաշչիի  (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Դավիթ Նավարայի (Չեխիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա), Լե Կուան Լեմի (Վիետնամ) մասնակցությամբ կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:

54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո:

Կասպարովը  1985-1993 թվականներին եղել  է մոլորակի ուժեղագույն շախմատիստը և 2005 թվականին հայտարարել  շախմատային կարիերան ավարտելու մասին:

 

Placeholder
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ